Արմինֆո.Ադրբեջանը Ռուսաստանին չի դիմել «Բալ-Է» հրթիռային համակարգեր ձեռք բերելու նպատակով: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Նշենք, որ մամուլում վերջերս հայտնվել են տեղեկատվություն, որ Ադրբեջանը շահագրգռված է «Բալ-Է» հրթիռային համակարգեր ձեռք բերելու հարցում, սակայն ռուսական կողմը չի գտնում դրա նպատակահարմարությունը:
Միևնույն ժամանակ, Trend-ը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն ընդգծել է, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում անվտանգության ապահովման համար օգտագործվում են տարբեր երկրների անվտանգության համակարգեր և հրթիռային համալիրներ: