Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կողմ է, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների առաջատարների միջև բանավեճերն ստանան օրենսդրական լուծում:
«Կարծում եմ՝ նոր «Ընտրական օրենսգրքում» նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի որպես պարտադիր պայման՝ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի մակարդակով», - գրել է Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում: Միևնույն ժամանակ, վարչապետը հավելել է. «Երեկվա բանավեճը, իհարկե, կայացավ: Սա Նոր Հայաստան է: Դուխով:)»:
Նշենք, որ անցած գիշեր, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում անցկացվեց երեքժամանոց հեռուստատեսային բանավեճ, դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների առաջին համարների մասնակցությամբ: