Արմինֆո. Մրցակցություն էր ֆեյսբուքյան և իրական իրականության միջև, ըստ որում՝ իրական իրականությունը ջարդուփշուր արեց ֆեյսբուքյան իրականությունը։ Այդ մասին դեկտեմբերի 5-ին լրագրողներին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Ըստ որում, նա նշել է, որ քարոզարշավի ընթացքում ամենաշատ մեղադրանքը, որ ստացել է քաղաքացիներից, այն է, որ նրանք կառավարությանը մեղադրում են, որ ՀՀԿ-ականները դեռևս Հայաստանում շարունակում են այդպես ազատորեն հոխորտալ։
«Մենք» դաշինքից պատգամավորի թեկնածու Արտակ Զեյնալյանը բողոքել է ընտրություններին նախապատրաստվելու համար ժամանակի պակասից։ «Ամեն դեպքում մեզ հաջողվեց քարոզարշավ անցկացնել և այնպես բաշխել ուժերը, որ մարդիկ իմանան մեր մասին։ Մեզ հաջողվեց ներկայացնել նաև մեր գաղափարները, որոնք հենված են արևմտյան արժեքների վրա»:
«Սասնա ծռերի> ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանն իր հերթին հայտարարել է, բոլոր քաղաքական ուժերը, որոնք կապված են նախորդ ռեժիմի հետ, չեն կարող որևէ քաղաքական գործընթացի մասնակից լինել այսօր։ «Նախորդ ռեժիմի ժամանակ տեղի ունեցած քաղաքական գործընթացների կուլմինացիան պետք է արտացոլված լինի «հայկական Նյուրնբերգում»։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք խոսել կայուն պետության զարգացման մասին>,- ընդգծել է նա։ Ավետիսյանը նշել է, որ խոսքը ՀՀԿ-ի, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» և ՀՅԴ կուսակցությունների մասին է։ «Պետք է նկատի ունենալ, որ խոսքը այս կուսակցությունների բոլոր անդամների մասին չէ»,- ավելացրել է նա։
Նրա խոսքով,, ՀՅԴ-ի շատ անդամներ ազգային արժեքների իրական կրողներ են:«Սակայն կուսակցության հայկական գրասենյակի ղեկավարությունը դեմ է գնացել ազգային գաղափարներին և սկզբունքներին: Այս գործողություններն, իհարկե, վարկաբեկում են կուսակցության շարքաին անդմաներին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում», - ասել է Ավետիսյանը:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր հերթին նշել է, որ այս տարիների ընթացքում Հանրապետական կուսակցության ձեռքբերումներից մեկը այն էր, որ մեզ հաջողվել է պահպանել ղարաբաղյան հարցում ստատուս-քվոն։ Իսկ ամենամեծ բացթողումը նա համարել է հակակոռուպցիոն ծրագրի անարդյունավետությունը։