Արմինֆո.«Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսային խոսակցությունները լսելը կատարվում է մեկ պարզ պատճառով. կոռուպցիոն համակարգն զգում է, որ իր շուրջ օղակը գնալով սեղմվում է», - քիչ առաջ ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում:
Իսկ դրանից մի փոքր առաջ ցանցում հայտնվեց հերթական «գաղտնալսումը»: Այս անգամ, ի լրումն ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության նախորդ ձայնագրության, լսվել է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի խոսակցությունը: Զրույցը տեղի է ունենում Յուրի Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի մասին: Ըստ «գաղտնալսման», Վանեցյանը զանգահարում է Փաշինյանին և զեկուցում, որ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ցանկանում է ձերբակալել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին`2008 թ. մարտի 1-ի գործի շրջանակներում: Միևնույն ժամանակ, նա մտահոգություն է հայտնում, որ այդ դեպքում կարող են առաջանալ «ռուսների հետ կապված խնդիրներ»:
Ըստ Փաշինյանի, կոռուպցիոն համակարգը տեսնում է, որ նոր կառավարության կողմից խոստացած հակակոռուպցիոն պայքարը կատարվում է քայլ առ քայլ: Նրանցով, ինչպես նա նշում է, իշխանություններըկզբաղվեն խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո: «Բոլոր կոռումպացված պաշտոնյաներին մեկ առ մեկ կենթարկենք պատասխանատվության, ժողովրդի անունից, ժողովրդի մանդատով», - ասել է նա:
Փաշինյանը շարունակում է պնդել, որ գաղտնալսումը հայ ժողովրդի և հանրապետության ժողովրդի դեմ հայտարարված պատերազմի մի մասն է: «Մարդկանց, որոնք այս պատերազմը հրահրում են, սպասվում է ջախջախիչ պարտություն», - ասել է նա:
Փաշինյանի խոսքով, այս հակապետական գործողությանը պատշաճ արձագանքելու համար մարդիկ պետք է մասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին և քվեարկեն «Իմ քայլը» դաշինքի օգտին: Ինչպես նա նշել է, այս ընտրություններն առաջին հերթին պետք է դիտարկվեն որպես նոր վարչապետի ընտրություններ: «Հուսով եմ, որ Հայաստանի քաղաքացիներից շատ ուժեղ մանդատ կստանամ կոռուպցիայի դեմ պայքարելու և ժողովրդից թալանված փողերը վերադարձնելու համար, որպեսզի ցնցող հարված հասցվի հայոց պետականության դեմ պատերազմ հայտարարած ուժերին», - ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով խոսակցության բովանդակությանը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այն ամբողջությամբ մոնտաժված է: Նա հիշեցրել է սեպտեմբերի 12-ի իր ելույթն Ազգային ժողովի ամբիոնից, նշելով, որ այդ հեռախոսազրույցի որոշ հատվածներ վերցվել են այնտեղից: «Մասնավորապես, այն հատվածը, որտեղ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարն ասում է, որ դատավորը վախեցած է, և ես նրան ասում եմ`ինչ է նշանակում վախեցած է: Դուք, Ազգային անվտանգության ծառայությունը, պարտավոր եք ապահովել դատավորների անվտանգությունն ու անկախությունը: Չեք կարող պաշտպանել, նշանակում է, սխալ եք աշխատում»,-պարզաբանել է նա:
Միևնույն ժամանակ, ըստ. ՀՀ կառավարության ղեկավարի, Ազգային անվտանգության ծառայության և ՀՔԾ ղեկավարների գործողություններն ամբողջովին տեղավորվում են նրանց պաշտոնական լիազորությունների շրջանակում: «Կասկած չկա, որ դա (գաղտնալսումը, խմբ.) հակահեղափոխության դրսևորում է, կասկած չկա, որ հակահեղափոխական ուժերին և կոռումպացված պաշտոնյաներին սպասվում է ջախջախիչ պարտություն», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա կոչ է անում առաջիկա խորհրդարանական ընտրություններին քվեարկել «Իմ Քայլը» դաշինքի օգտին, այդ թվում նաև հանուն այդ նպատակի: