Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատարՆիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպման ընթացքում մտադիր է խոսել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ վերջինիս կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակն Ադրբեջանի դեսպանի հետ քննարկելու վերաբերյալ։
Լրագրողների հարցին, թե պատրաստվում է արդյոք պարզաբանում պահանջել Ալեքսանդր Լուկաշենկոյից, թե սպասելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ քննարկմանը, Փաշինյանն արձագանքել է «Իհարկե, պիտի խոսենք մեր հարցերի մասին, բա հո չե՞նք հետաձգելու»։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը երկրորդական է։ Դրան արձագանքել էր ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Նրա խոսքով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը չի կարող երկրորդական լինել։ <Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչու են նրան այդքան ակտիվորեն պայքարել այդ պաշտոնի համար։ Հայաստանը կորցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ունենալու հնարավորությունը, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի սահմաններին սպառնալիքի դեպքում գործ ենք ունենալու մի օտար մարդու հետ, որը մինչև հասկանա իրավիճակը, ժամանակ կկորցնի>։