Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մտադիր են համաձայնեցնել Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցում:
«Դեկտեմբերի 5-ին, Միլանում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի նախօրեին նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ՚, - ասել է Զախարովան, հավելելով, որ մի երկու օր առաջ արդեն արվել է համապատասխան հայտարարություն: Նրա ասելով, նախատեսվում է հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարության համաձայնեցում: «Կարծում եմ` արդյունքների վերաբերյալ ձեզ կտեղեկացնեն բավականին մանրամասն՚, եզրափակել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: