Արմինֆո.Կառավարությունը 2018 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կհայտարարի՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:
Այդ մասին որոշման նախագիծը ներառված է դեկտեմբերի 6-ին կայանալիք կառավարության նիստի օրակարգում: Որոշման նախագծում, մասնավորապես, սահմանվում է պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ: Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները կզորացրվեն: