Արմինֆո. Ծովագյուղում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Սասնա Ծռեր՚ կուսակցության պատգամավորության թեկնածու Վարուժան Ավետիսյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀԿ-ն նոր Ազգային ժողովում ներկայացված չի լինելու:
Նա նաև հայտարարել է, որ «Սասնա Ծռերը՚ մտադիր է խորհրդարանում ներկայացնել երկու տարվա համար նախատեսված ծրագրեր, քանզի կարծում են, որ երկու տարի հետո պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ: Վարուժան Ավետիսյանը նաև համոզմունք է հայտնել, որ անվտանգության ոլորտում անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ: Ստեփան Գրիգորյանն, իր հերթին, նշել է, որ «Սասնա Ծռերը՚ մտադիր է խորհրդարանում հակակշիռ դառնալ արտաքին քաղաքականության հարցերի լուծման գործում:
«Լուսավոր Հայաստան՚ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ, ընդհանուր առմամբ, գոհ է նախընտրական քարոզարշավի ընթացքից: Նա, միաժամանակ, մտահոգություն է հայտնել ընտրողների նկատմամբ ճնշում գործադրելու մասին հաղորդումների առնչությամբ:
ԲՀԿ առջանորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ի տրաբերություն մյուս ուժերի, մտադիր չէ սևացնել իր ընդդիմախոսներին, և խոսել է երկրի զարգացման ծրագրերի մասին:
ՀՅԴ պատգամավորության թեկնածու Արմեն Ռուստամյանը Արմավիրում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, սակայն հեղափոխությունը դեռ առջևում է, և այն լիարժեք կդառնա, երբ դրական արդյունքները զգան յուրաքանչյուր տանը, երբ զգանք, որ ձևավորված իշխանությունը գիտակցում է ներքին և արտաքին սպառնալիքները: Նրա համոզմամբ, հեղափոխությունը տեղի կունենա ընտրությունների արդյունքում, և ՀՅԴ համար առաջնայինը կլինի սոցիալական խնդիրների լուծումը:
ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարյմազանովն էլ Հիտլերի հետ է համեմատել Նիկոլ Փաշինյանին, որը «ուզում է ԱԱԾ-ն վերածել ԳԵստապոյի` իր քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու համար՚: