Արմինֆո. ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը հայտնաբերվել է Մարալիկի տադածաշրջանում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Վթարի հետևանքով մահացած օդաչուներն են՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն, մայոր Մանուկյան Մովսես։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից: