Արմինֆո. Այս շաբաթ Երևան կժամանեն 19 երկրներից ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 40 անդամներից բաղկացած դիտորդական առաքելությունը:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Օսսսկիի և ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Նահիմա Լանջիի (Բելգիա) ղեկավարությամբ, դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին դիտորդներ կմասնակցեն հանդիպումների և ճեպազրույցների: Այս մասին է ասվում ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական զեկույցում:
«Դժվար է գերագնահատել ժողովրդավարական ընտրությունների կարևորությունը, մի երկրի համար, որի ընտրություններին վստահում է ողջ Հայաստանը», - ասել է Օսսկին, ով ընտրությունների դիտորդական մեծ փորձ ունի, այդ թվում որպես ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար`2018 թվականի հունիսին Թուրքիայում կայացած նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններում: «Որպես միջազգային դիտորդներ, մենք ձգտում ենք տալ մանրակրկիտ գնահատական, արդյո՞ք ընտրություններն անցկացվում են Հայաստանի ժողովրդավարական պարտավորություններին համաձայն»,-- ընդգծել է նա:
ԵԱՀԿ ԽՎ-ում Բելգիայի պատվիրակության ղեկավար և ԵԱՀԿ ԽՎ միգրացիայի հատուկ կոմիտեի նախագահ Նահիմ Լանջին իր հերթին նշել է, որ այս տարվա սկզբին տեղի ունեցած «դրամատիկական իրադարձությունները և կառավարության փոփոխությունը» դարձան այս ընտրությունների կարևոր նախադրյալը և ես ուրախ եմ, որ քաղաքական դաշտը հիմա փողոցից տեղափոխվում են քվեատուփեր:
ԵԱՀԿ ԽՎ դիտորդները մտադիր դն ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի դիտորդների, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) դիտորդների հետ համատեղ շրջել Հայաստանի բոլոր մարզերում, որի նպատակով ԺՀՄԻԳ-ը պահանջել է 250 կարճաժամկետ դիտորդների:
Նշվում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն իր ընտրական դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացնում է 1995 թվականից ի վեր`11-րդ անգամ: Ընտրությունների արդյունքում կգնահատվեն դրանց համապատասխանությունը ԵԱՀԿ 1990 թ. Կոպենհագենյան փաստաթղթով ամրագրված ժողովրդավարական պարտավորություններին:
Ընտրությունների դիտորդական առաքելության նախնական գնահատականները և եզրակացությունները կներկայացվեն դեկտեմբերի 10-ին, Երևանում կայացած մամուլի ասուլիսում: