Արմինֆո. Օրերս Մոսկվայում կայացած Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի «Եվրասիայի ֆինանսաբանկային էլիտա 2018» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը ճանաչվել է Տարվա բանկիր՝ համանուն անվանակարգում:
Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, մեր երկրի համար այս պատվավոր մրցանակը Ա. Օսիպյանին շնորհվել է ազգային բանկային համակարգի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:
Մրցանակաբաշխությունն անցկացվում է Եվրասիական համագործակցության ֆինանսական և բանկային միության ասոցիացիայի, Միջազգային բանկային խորհրդի և Ֆինանսական տեղեկատվության տեղեկատվական պորտալի աջակցությամբ, ինչպես նաև եվրոպական և ասիական ֆինանսական և բանկային միությունների, ազգային վարկանիշային գործակալությունների անմիջական մասնակցությամբ: