Արմինֆո. Իսրայելում ձերբակալվել է 40 արաբ բժիշկ՝ հայկական կեղծ դիպլոմներով, հայտնում է infoteka24.ru-ն:
Ոստիկանությունը կասկածում է, որ ձերբակալվածները Հայաստանում դիպլոմները ստացել են խարդախությամբ՝ առանց ուսուցում անցնելու: Այս առնչությամբ սկանդալը սկսվել է դեռևս մեկ ու կես տարի առաջ:
Իսրայելի ոստիկանությունը դեկտեմբերի 2-ի առավոտյան ձերբակալել է 40 բժիշկների, պրակտիկանտների և դեղագետների, ովքեր դիպլոմներ են ստացել Հայաստանի բժշկական և դեղագործական բուհերում: Հետաքննության արդյունքների համաձայն՝ կասկածյալները կեղծ դիպլոմներ են ներկայացրել Իսրայելի առողջապահության նախարարությանը և ստացել բժշկական հաստատություններում աշխատելու թույլտվություն:Խարդախների գործողությունը ստացել <սպանելու լիցենզիա> անվանումը:
Հետաքննությամբ պարզվել է, որ կասկածյալները սովորել են արտերկրի տարբեր ուսումնական հաստատություններում: Այն բանից հետո, երբ նրանք չեն կարողացել ավարտել ուսումը և հանձնել բոլոր քննությունները, նրանք կապի մեջ են մտել միջնորդի հետ, ով նրանց ուղղորդել է Սուրբ Թերեզա, Մխիթար Գոշ և Հայբուսակ կրթական հաստատություններ, որտեղ կարճ ժամանակ սովորելուց հետո նրանք դիպլոմներ են ստացել: