Արմինֆո.Արցախի վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը և, այսպես կոչված, անվտանգոթյան գոտու բոլոր տարածքների կամ դրանց մի մասի վերադարձն է: Այդ մասին դեկտեմբերի 1-ին <Լազարևյան ակումբի> նիստում ասել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Պատգամավորը նշել է, որ դա ցանկացած մոդելի մակերևույթին է: <Այսօր ստեղծված պայմաններում շրջանների վերադարձի փոխարեն ապագայում ինքնորոշման քննարկման անցկացումը հազիվ թե իրական է: Չէ՞ որ
ադրբեջանական կողմն է 2016 թվականի հրադադարի ակնհայտ խախտողը, Ադրբեջանն է մշտապես ավելացնում է ագրեսիվ հռետորաբանությունը, չի եղել մի տարի, երբ նրանք հարցը ուժով լուծելու սպառնալիքներ չհնչեցնեն:
Պատգամավորը նշել է, որ իրավիճակը բարդանում է նաև այն պատճառով, որ Ադրբեջանն ուշադրությամբ հետևում է Ղարաբաղ այցելող զբոսաշրջիկներին: Զատուլինը հայտարարել է, որ այս իրավիճակում շատ դժվար է որպես բարի կամքի դրսևորում կամ փաթեթային սկզբունք պնդել տարածքների վերադարձի մասին:
Պատգամավորը նշել է, որ Բաքուն նույնպիսի փակուղային դրություն է ստեղծում՝ կապված տարածքների վերադարձի հետ, ինչպես՝ Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան: <Դրանով իսկ Ադրբեջանը փակում է ժողովրդավարական պետության զարգացման ուղիները և հայրենասիրությամբ արդարացնում
երկրում ցանկացած ապօրինություն>,- ասել է նա: Զատուլինը նաև նշել է, որ Ռուսաստանը պետք է բոլոր ուժերը կենտրոնացնի պատերազմը թույլ չտալու վրա: