


Արմինֆո.Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգատարության կարիք ունեն, Հայաստանի կողմից ավանդական աշխարհաքաղաքական առաջնահերությունների վերանայման ուղղակի կամ անուղղակի ցանկացած կոչ այս անհանգիստ ժամանակաշրջանում վտանգ է ներկայացնում: Այդ մասին
Երևանում «Լազարևյան ակումբիե առաջին լիագումար նիստի ժամանակ իր
ելույթում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նա նշել է, որ այսօր սոցցացներն ու տեղեկատվական տեխնոլոգիաները հասարակության շրջանում տրամադրություններ ստեղծելու հնարավորություն են տալիս, կասկած սերմանում հասարակության շրջանում, ինչը կարող է հանգեցնել երկկողմ հարաբերությունների կոռոզիայի: <Մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք երկկողմ կապերի պահպանման և զարգացման համար: Երկրների բարեկամությունն ուղղակի միայն շահերի համընկնում չէ, այլ պետական շահերի և հասարակությունների հարաբերություններում մարդկային գործոնի խորը ներթափանցման սինթեզ է: Հայ-ռուսական հարաբերությունները պետք է լինեն հասկանալի, կանխատեսելի: Չկա նման հարաբերությունների երկրորդ օրինակ, ինչպես Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը: Մենք պետք է պահպանենք դրանք>,- հայտարարել է երկրորդ նախագահը:
Նշենք, որ նիստին ներկա է գտնվել Քոչարյանի օրոք կառավարող էլիտան: Միջոցառմանը չեն մասնակցել Հայաստանի առաջին և երրորդ նախագահները: Նրանց բացակայության առնչությամբ նախկին ղեկավարների գրասենյակներից մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել:
Միջոցառմանը ներկա չէր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, թեև պաշտոնապես հրավիրված էր: Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նպատակահարմար չի գտել մեկնաբանել վարչապետի պաշտոնակատարի բացակայության պատճառը: Փոխարենը հրավերն ընդունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:



