Արմինֆո. Հայաստանն անցյալ տարվա համեմատ 8 կետով բարելավել է իր ցուցանիշը բարգավաճման համաշխարհային 2018 թվականի ինդեքսում (Legagum Prosperity Index) 149 երկրների շարքում զբաղեցնում է 88-րդ տեղը:
Բարգավաճման ինդեասը երկրներին համեմատում է 9 չափանիշներով`տնտեսական զարգացման մակարդակ, գործարար միջավայր, պետական կառավարման արդյունավետություն, կրթություն, առողջապահություն, անվտանգություն և անձնական ազատություն, ինչպես նաև սոցիալական կապիտալի և էկոլոգիական միջավայրի զարգացման չափանիշներով:
Հայաստանի լավագույն ցուցանիշները կրթության ոլորտում են (48-րդ տեղ), շրջակա միջավայրը գտնվում է 72-րդ տեղում, իսկ անվտանգությունը`78-րդ տեղում: Ամենացածր ցուցանիշները գրանցվել են սոցիալական կապիտալի գծով`133-րդ տեղ:
Հարևան Վրաստանը գտնվում է 80-րդ տեղում, Ադրբեջանը 99-րդ տեղում, Իրանը 108-րդ տեղում է, Թուրքիան 93-րդ տեղում: Ռուսաստանն զբաղեցնում է 96-րդ տեղը: Ըստ վարկանիշի Հայաստանի հարևաններն են Բոլիվիան և Բելառուսը: Առաջատար 5-րդ տեղերն զբաղեցնում են`Նորվեգիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան և Դանիան: Վերջին տեղում են Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը (CAR) և Աֆղանստանը: