Արմինֆո. Որքանով հիշում եմ, մինչ այժմ սպառազինության վաճառքի արգելքի կամ թույլտվության վերաբերյալ որևէ քննարկում ՀԱՊԿ շրջանակներում չի եղել:
Այդ մասին <Լազարևյան ակումբի> առաջին լիագումար նիստի շրւանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է համապատասխանում դաշնակցային ոգուն Ադրբեջանի և Բելառուսի միջև ստորագրված ռազմական պայմանագիրը:
<Ես Բելառուսի դատավարը չեմ, բայց այն ամենը, ինչ վերաբերում է նման բնույթի հարցերին, ամենայն հավանականությամբ, պետք է քննարկվի ՀԱՊԿ շրջանակներում: Եթե դա դուրս է գալիս դաշնակցային պարտավորությունների շրջանակներից, այդ առնչությամբ պետք է որոշումներ ընդունվեն>,- ասել է Զատուլինը:
Միաժամանակ ռուս խորհդարանականն ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ Ադրբեջանին սպառազինությունը վաճառվում է, իսկ Հայաստանին՝ տրամադրվում: <Անձամբ ես կարծում եմ, որ մենք պետք է հաշվի առնենք Հայաստանի մտահոգությունը, առավել ևս՝ կապված 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած հակամարտության հետ, որը շատ կյանքեր խլեց և որը զինադադարի ռեժիմի առաջին խոշոր խախտումն էր՝ ձեռք բերված 1994 թվականին ՌԴ-ի ակտիվ մասնակցությամբ>,- ընդգծել է Զատուլինը: