Արմինֆո.Վերջերս շատ խոսակցություններ են ընթանում, որ մենք վատթարացրել ենք մեր հարաբերութոյւնները ՀԱՊԿ գործընկերների հետ, բայցդա այդպես չէ: Այս մասին նոյեմբերի 29-ին Սևան քաղաքում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ, «Իմ քայլ» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Բանը նրանում է, որ մենք ընդամենը արձանագրել ենք այն ողբալի իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը: Մենք այդ իրավիճակը ժառանգել ենք նախկին իշխանություններից, և մենք մտադիր չենք լռելու մեր անվտանգության հետ կապված կենսական հարցերի հարցում: Մենք կարևորում ենք, որպեսզի լինելով ՀԱՊԿ-ում պարզենք մեր ստանձնած պարտավորությունները մեր գործընկերների առջև և հստակեցնենք մեր գործընկերների պարտավորությունները»: Պետք է նաև հստակեցնել մեր պարտավորություններն այդ կառույցի կառուցվածքի առջև և կառույցի պարտավորությունները», - ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:
Փաշինյանը նշել է, որ նոր իշխանություններն այս հարցերը բարձրացնում են երկրի գործընկերների հետ Հայաստանի հարաբերությունների բարելավման և զարգացման համար: «Եթե մենք դադարեցնենք բարձրացնել այս խնդիրները, ապա իրավիճակն ավելի վատթար կլինի, և մենք ավելի լուրջ խնդիրներ կունենանք: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն ամենակարևորը չէ: Այս համատեքստում քննարկվող հարցերը շատ ավելի կարևոր են: Մենք մտադիր ենք շարունակաբար պաշտպանել Հայաստանի, հայ ժողովրդի շահերը, ինչպես նաև Արցախի անվտանգությունը», - ընդգծել է նա:
Փաշինյանն անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: «Ինչ վերաբերում է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, մենք այն չենք կասեցրել, ընդհակառակը, մենք ձեռքբերումներ ենք արձանագրում բանակցություններում, ինչը հանգեցրել է սահմանների համեմատական հանգիստին: Եվ վերջին 15 տարիների ընթացքում հրադադարի ռեժիմը այպես չի պահպանվել, ինչպես հիմա», - ընդգծել է վարչապետը:
Միևնույն ժամանակ, Փաշինյանն ասել է ամենակարևորն այս համատեքստում. «Բանն այն է, որ մենք և Ադրբեջանը տարբեր մոտեցումներ ունեն Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում: Մենք նշել ենք, որ պատրաստ ենք բանակցել այս հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, բայց ես նաև նշել եմ, ես կարող եմ բանակցել միայն Հայաստանի անունից, այլ ոչ թե Արցախի: Նախորդ իշխանությունների օրոք Ղարաբաղը դուրս էր մղվել բանակցային գործընթացից, ինչը մեր արտաքին քաղաքականության լուրջ սխալն է: Եվ մենք կարծում ենք, որ այս հարցը լուծելու համար անհրաժեշտ է, որ Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանին»: