Արմինֆո.Նոյեմբերի 29-ին հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային ծառայողի դին: Վարդենիսում նախընտրական քարոզարշավի ժամանակ այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը՚ դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Նրա ասելով, խոսքը վերաբերում է պայմանագրային ծառայողին, որը 3 օր առաջ մնացել էր ձնահյուսի տակ: «Զինվորը մահացել է, ես ցավակցություն եմ հայտնում նրա բոլոր հարազատներին և մերձավորներին՚, - ընդգծել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողափրկարարական աշխատանքները մթության և վատ եղանակի պատճառով դադարեցվել էին` անարդյունք: Նոյեմբերի 28-ին նույնպես որոնողափրկարարական աշխատանքներն արդյունք չէին տվել: