Արմինֆո. Մի քանի օր առաջ նշել եմ, որ Հայաստանում ավելի պրոհայկական և պրողարաբաղյան դիրքորոշում ունեցող կառավարություն երբեք չի եղել։ Այս մասին նոյեմբերի 29–ին Ճամբարակում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա կրկին հայտարարել է, որ Հայաստանի առաջին ղեկավարն է, ում որդին զինվորական ծառայություն է անցնում ԼՂՀ–ում: Վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ չի հասկանում Լեռնային Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը՝ կապված Հայաստանում իրադարձությունների հետ: <Նրանք մշտապես տարբեր հայտարարություններ են անում և փորձում ցույց տալ իրենց ներգրավվածությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին:
Ես մի շարք հարցեր ունեմ այդ առնչությամբ, որոնք մտադիր եմ քննարկել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Իսկ մինչ այդ Բակո Սահակյանին հորդորում եմ կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին և ուղարկել իրենց կատարելու իրենց անմիջական պարտականությունները: Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը օր ու մեջ իմ ասածների վերաբերյալ մեկնաբանություններ է տալիս: Պատկերացնո՞ւմ եք, եթե իմ մամուլի խոսնակը սկսի մեկնաբանություններ անել Արցախի կառավարության տարբեր ներկայացուցիչների հայտարարությունների առնչությամբ:
Սթափվեք և զբաղվեք ձեր անմիջական պարտականություններով>,- կոչ է արել Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ այդ հարցը կքննարկի ընտրություններից հետո: Ըստ որում, Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիները ծառայել են Երևանում, և ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում: