Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը որոշել է Շիրակի և Լոռու մարզերում դեկտեմբերի 7-ը հայտարարել ոչ աշխատանքային օր: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեկտեմբերի 7-ի աշխատանքային օրը տեղափոխվել է դեկտեմբերի 15-ը` շաբաթ օրը:
Ինչպես իր ելույթում նշել է տարածքային կառավարման և զարգացման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը, երկու մարզերում ոչ աշխատանքային օր է հայտարարվել առաջին անգամ` 30 տարվա վաղեմության ողբերգական իրադարձությունների առնչությամբ: «Անհրաժեշտ է մարդկանց հնարավորություն ընձեռել հարգելու 1988 թվականի դեկտեմբերի7-ի երկրաշարժի զոհերի հիշատակը՚, - ընդգծել է փոխնախարարը: