Արմինֆո. Երկրում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի. հանցագործություններ, որոնց արդյունքում արյուն է հեղվել և արյուն չի հեղվել: Իջևանի ընտրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը՚ դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
«Արյունահեղությանն առնչվող հանցագործությունները ոչ մի կերպ չի կարելի ներել: Իսկ եթե փող է գողացվել, դրանք կարելի է վերադարձնել, եթե անհրաժեշտ է, ապա` նաև տոկոսներով: Մենք պետք է մտածենք մեխանիզմ, որը հնարավորություն ընձեռի հնարավորինս արագ բյուջե վերադարձնել թալանված փողերը և դրանք ուղղորդել, առաջին հերթին, մեր ԶՈՒ ամրապնդմանը: Ես մեր կառավարությանը շատ հավակնոտ խնդիր եմ առաջադրել. 5 տարում մենք պետք է կարողանանք առնվազն 2,5 մլրդ դոլար ծախսլե մեր ԶՈՒ զարգացման համար: Երբ խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, մենք նկատի չունենք միայն նրանց, ովքեր եղել են նախկինում, նաև` այսօրվաններին: Ժողովուրդը պետք է ունենա պաշտոնյաների կոռումպացվածությունն ստուգելու հստակ մեխանիզմներ՚, - հայտարարել է Փաշինյանը:
Նրա ասելով, եթե ինչ-որ մեկը ասում է, որ 50 մլն դոլար կտա, միայն թե իրեն թույլ տան հանգիստ ապրել, ապա դրանում թաքնված է մեկ պայման` թե գողոնի որ մասն է կազմում այդ 50 մլն դոլարը, քանի տոկոսը: Նրա կարծիքով, իրենք պետք է քննարկեն միայն այն դեպքում, եթե խոսքը վերաբերվի գողացված միջոցների, առնվազն, 98 տոկոսի վերադարձմանը: