Արմինֆո.<Տաշիր> ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը որևէ առնչություն չունի Ace զբոսանավի հետ, ասվում է <Տաշիր> ընկերությունների խմբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ
<Այսօր հայկական մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով թուրքական Haberturk պարբերականը, լուր են տարածել այն մասին, թե իբրեւ «Տաշիրե ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին պատկանող, Ace անունը կրող զբոսանավը նկատվել է Թուրքիայի Մարմարիսում։
Հարկ ենք համարում նշել, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Սամվել Կարապետյանը նման զբոսանավ չունի։ Խնդրում ենք հայկական լրատվամիջոցներին պրովոկացիոն լուրեր տարածելուց առաջ ճշտել դրանց հավաստիությունը>,- նշվում է հաղորդագրության մեջ: