Արմինֆո. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բոլոր խնդիրները պետք է լուծվեն կոնսենսուսով: Այս մասին նոյեմբերի 27-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պատասխանելով ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի թեկնածության հետ կապված տարաձայնությունների վերաբերյալ հարցին:
Դիվանագետի խոսքերով, ՀԱՊԿ-ում բոլոր հարցերը պետք է լուծվեն կոնսենսուսի միջոցով, հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետները:
«Միայն այդ դեպքում կազմակերպությունը կկարողանա ծառայել իր նպատակներին», - ասել է դեսպանը, հավելելով, որ բոլոր երկրները շահագրգռված են, որպեսզի Կազմակերպությունն աշխատի և իր ավանդը ներդնի ՀԱՊԿ երկրների ընդհանուր անվտանգության ապահովմանը: «Եկեք մնացածը թողնենք մեր պետությունների ղեկավարներին», - ասել է դեսպանը, վստահություն հայտնելով, որ հարցը կլուծվի և կազմակերպությունը դուրս կգա այս իրավիճակից`նույնիսկ ավելի ուժեղ: