Արմինֆո.«Իմ քայլը՚ նախընտական դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ հասարակության և կառավարության միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ տարաձայնություն չկա:
Նա վրդովմունք է հայտնել իր վարչապետ ընտրվելուց հետո զիջումների և հարկադրանքի մասին հնչող ահազանգերի առնչությամբ և վերստին հայտարարել, որ ՀՀԿ-ն իր կառավարման շրջանում կորցրել է երկրի անվտանգության երաշխիքները: Նրա համոզմամբ, բանակը թալանած իշխանությունն իրավունք չունի խոսել անվտանգության մասին: «Մենք ցանկանում ենք ղարաբաղյան հարցը կարգավորել այնպես, ինչպես ձեզանից յուրաքանչյուրը՚, - դիմել է ընտրողներին Փաշինյանը` կոչ անելով դրանում չկասկածել: «Սակայն դա մեզանից կպահանջի շատ ջանք, մենք պետք է շատ աշխատենք և ավելացնենք պետական եկամուտները: Պետք է ավելանա հարկատուների թիվը, որպեսզի մեր բյուջեն ավելանա՚, - ասել է Փաշինյանը, հավելելով, որ հարկավոր է շարունակել պայքարն ընդդեմ կոռուպցիայի և վերադարձված միջոցներն ուղղորդել զինված ուժերի հզորացմանը: