Արմինֆո. Հայաստանի այսօրվա իշխանություններն ավելի մեծ վտանգ են ներկայացնում Արցախ համար, քան Ադրբեջանը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանը:
Շահնազարյանի խոսքով, <Իմ քայլը> նախընտրական դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի հայտարարությունը, թե ժողովրդի հաղթանակը հեղափոխությունում ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քաղաքական ծրագրի մասն է՝ <Իշխանություն՝ Արցախի փոխարեն> ձևաչափով: Նրա խոսքով, այդպիսով Սասուն Միքայելյանի շուրթերով ասվել է այն, ինչը ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակն է:
Անդրադառնալով 2008 թ. մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործին՝ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ գործն օգտագործվում է բացառապես ներկայիս ռեժիմի քարոզական նպատակներով, որը զուրկ է պետական մտածողությունից: <Գործի հետաքննությունը ձախողվել է՝ չնայած Փաշինյանի օգոստոսի 17-ի հայտարարությանը, թե այն ամբողջովին բացահայտված է>,- հայտարարել է պատգամավորի թեկնածուն՝ ընդգծելով, որ հասարակությունն
աստիճանաբար դուրս է գալիս ընդարմացած վիճակից, և շուտով դա ակնհայտ կդառնա բոլորին: