Արմինֆո. Տարածաշրջանում կոնֆլիկտները խոչընդոտում են ՍԾՏՀ ԽՎ ներուժի լիարժեք օգտագործմանը: Այդ մասին ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստի ընթացքում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևը:
Նա նշել, որ ՍԾՏՀ ԽՎ շրջանակներում համագործակցության 25 տարին թույլ է տվել տարբեր ոլորտներում փոխգործակցության մեծ փորձ կուտակել: Հաջիևն ընդգծել է, որ տրանսպորտը, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը կազմակերպության հիմնական առաջնահերթություններն են: Կազմակերպության գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպությունը Արևելքի և Արևմուտքի միջև բնական ռեսուրսի կամուրջ է, որը մեծ ներուժ ունի: <Իհարկե, հակամարտությունները խանգարում են օգտագործել տնտեսությունում համագործակցության ողջ ներուժը: Այդ պատճառով հաճախ կազմակերպությունում օրակարգը լիարժեք չէ>,- հայտարարել է Հաջիևը: