Արմինֆո.Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քննադատել է Արցախի պաշտոնյաներին, ովքեր խիստ են արձագանքել <Իմ քայլը> նախընտրական դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե ժողովրդի հաղթանակը հեղափոխությունում ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը:
Ստեփանակերտից հնչող հայտարարությունները զայրացրել են Փաշինյանին, ով տարակուսանք է հայտնել Միքայելյանի հայտարարությանը նման արձագանքի առնչությամբ: <Անշուշտ, Միքայելյանն ինքն էլ զգաց, որ ոչ այնքան ճշգրիտ ձևակերպում է արել, և ինքն էլ ուղղեց իր ձևակերպումը՝ ասելով, որ ինքը նկատի ուներ, որ ապրիլյան հեղափոխությունը շատ կարևոր էր Արցախի, արցախյան ազատամարտի արդյունքներն արձանագրելու առումով, այլ ոչ թե հակառակը: Եվ ես չեմ հասկանում ոմանց ոգևորությունը՝ հատկապես այդ այս ճշգրտումներից հետո: Հիշեցի մի- երկու խորհրդակցություն, որտեղ հայտարարեցի, որ թույլ չեմ, տալու, որ զինվորի սապոգների, հագուստների, ուտելիքի վրա ապօրինի փողեր աշխատեն և այդ փողերով իրենց անձնական բարեկեցությունը ապահովեն: Ինձ ավելի շատ զարմացնում է այն փաստը, որ այդ ձևակերպմանն արձագանքում ենք նրանք, ովքեր տարիներ շարունակ ականատես են եղել բանակից կատարվող թալանին>,- տարակուսել է Փաշինյանը:
Նա այսքանով չի բավարարվել և շարունակել է՝ ավելացնելով, որ զարմացած է այն փաստով, որ Միքայելյանի հայտարարությանն արձագանքում ենք նրանք, ովքեր տարիներ շարունակ <բերանները ջուր առած> հետևել են, ոմանք նույնիսկ մասնակցել են բանակի թալանին: <Իսկ հիմա որոշել են այդ անհաջող ձևակերպված նախադասության վրա քաղաքական աչոկներ հավաքել, թույլ չեմ տալու: Չոգևորվեք ոչ մեկդ, նստեք հանգիստ տեղներդ եւ սպասեք, որ էն, ինչ որ մենք անում ենք, իրականություն դառնա, և չստիպեք մեզ, որպեսզի մենք էդ թեմաներով ավելի բաց խոսենք>,- սպառնացել է Փաշինյանը: <Զբաղվեք ձեր ծառայությամբ և չփորձեք հանկարծ քիթներդ խոթել քաղաքականության մեջ: Ես հազար անգամ ներողություն կխնդրեմ այդ սխալ ձևակերպման համար, բայց թույլ չեմ տա դրա վրա որևէ մեկը միավորներ հավաքի>,- ասել է նա:
Նշենք, որ ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Սասուն Միքայելյանի ելույթին, հայտարարել էր. <Ցավով պետք է արձանագրեմ այն, ինչ տեղի է ունենում Մայր Հայրենիքում: Արցախյան ազգային ազատագրական պայքարը, որի հիմքը վերջապես դրվեց 1988 թվականին, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում ապրող մի ամբողջ ժողովրդի հաղթանակն է: Արցախի Հանրապետությունը համայն հայության ձեռքբերումն ու հպարտությունն է: Առավել քան զարմանալի ու զայրույթ հարուցող է, որ այս օրերին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, այն շահարկվում ու նսեմացվում է, ի նպաստ ինչ-որ կուսակցական շահերի:
Արցախյան պատերազմի թոհուբոհով անցած, դրա դաժանություններն ու զրկանքները սեփական մաշկի վրա զգացած Սասուն Միքայելյանին ուզում եմ հիշեցնել, (համոզված եմ, որ «Սասուն ջոկատիե տղաները ևս համակարծիք չեն նրա հետ), որ Հայաստանում վերջին ժամանակներս կատարված հեղափոխությունը չի կարող ավելի մեծ հաղթանակ համարվել, քան Արցախյան ազգային ազատագրական պայքարն է, կամ առավել ևս՝ հայկական երկրորդ Հանրապետության կերտումը: Նմանատիպ հայտարարություններն առնվազն կասկածի տակ են դնում նման մարդկանց մասնակցությունը պետականաշինության գործին: Ցավալի է, որ նման հայտարարությունները արվում են ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատարի ներկայությամբ: Սթափվե՛ք, տղանե՛ր>:
Իսկ Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտարարել էր. <Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը: Աշխատեք հրաժարվել այդ «սովորությունիցե, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մեր հազարավոր հերոս նահատակների արյամբ կերտված Արցախյան հերոսամարտին>: