Արմինֆո.Հայաստանի կառավարության մի քանի անդամներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նախընտրական քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար, կգնան անվճար արձակուրդի:
Ըստ կառավարության մամլո ծառայության, Փաշինյանի որոշման համաձայն, նախընտրական քարոզչության ընթացքում, արձակուրդում կլինեն Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը (նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ չվճարվող արձակուրդ): Սանասարյանին կփոխարինեն նրա տեղակալ Ալբերտ Աբգարյանը: Չվճարվող արձակուրդում կլինի նաև վարչապետի գրասենյակի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը (ում կփոխարինի Արթուր Սարգսյանը) և վարչապետի օգնական Արսեն Մկրտչյանը: Ավելի վաղ չվարձատրվող արձակուրդ է գնացել նաև Փաշինյանը: