Արմինֆո. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին նախընտրական արշավի ժամանակ անդրադարձել է Հայաստանի հանրապետական կուսակցության կարգախոսին և պաստառներին՝ հայտարարելով, որ դեկտեմբերի 9-ին կարձանագրվի ՀՀԿ քաղաքական մահը:
Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ այսօր Հանրապետական կուսակցությունը կրկին ակտիվացել է՝ սև գույներով, տապանաքարեր հիշեցնող պաստառներ թողարկելով, ինչը շատ ճիշտ է, քանի որ այս ընտրուուններում արձանագրվելու է ՀՀԿ-ական թալանչիների քաղաքական մահը: Նրանց, որպես երկիրը թալանածի, պետք է այս ընտրությունները նետի պատմության աղբանոցը:
Անդրադառնալով հանրապետականների կարգախոսին՝ եթե մտահոգ ես Արցախի ճակատագրով, ընտրիր ՀՀԿ-ին, Փաշինյանը հայտարարել է,ո ր ՀՀԿ ներկայացուցիչները բարոյական իրավունք չունեն խոսել Արցախի մասին: <Դուք վերջին 20 տարում թալանել եք երկիրը, և բարոյական իրավուք չունեք խոսել բանակի մասին: Դուք, որ մեր զինվորին մայկա-տռուսիկով չեք կարողացել ապահովել: Բանակի մասին մտածող ՀՀԿ-ականներին մեկ բան պետք է անել՝ բռնել, ստիպել, որ մեկ շաբաթ ուտեն այն, ինչ որ հիմա իրենցից ժառանգություն ստացած և իներցիայով դրվում է մեր զինվորի սեղանին: Այն, ինչ արել եք բանակի հետ, կոչվում է ազգային դավաճանություն: Ով գողանում է զինվորի հացը, չի խուսափելու պատասխանատվությունից, նրա տեղը բանտն է>,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, որ դեկտեմբերի 9-ին Փաշինյանին անակնկալ է սպասվում՝ ընտրությունների արդյունքների հետ կապված, վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ դեեկտեմբերի 9-ին անակնկալ է սպասվում հենց Աշոտյանին: <Դեկտեմբերի 9-ին կպարզվի, որ նույնիսկ ՀՀԿ ներկայացուցիչների ընտանիքի անդամները չեն քվեարկել նրանց օգտին>,- եզրափակել է վարչապետի պաշտոնակատարը: