Արմինֆո.Չվիճարկելով <Իմ քայլը> դաշինքի հաղթանակը Հայաստանի առաջիկա ընտրություններում՝ այնուամենայնիվ, չի կարելի բացառել ընտրական գործընթացներում տարբեր անակնկալները՝ հաշվի առնելով հետհեղափոխական էյֆորիայի անկումը, ինչի մասին է վկայում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շաբաթ օրը կայացած երթի փոքրաթիվությունը: Նման կանխատեսմամբ է հանդես եկել ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշևը:
Մեկնաբանելով նախընտրական իրավիճակը երկրում՝ փորձագետը ուշադրությունը հրավիրել է համամասնական ցուցակների միատեսակության վրա: Նա նաև փաստել է, որ իրական գործողությունները և ծրագրերը կփոխարինվեն կարգախոսներով և նշանաբաններով:
Արեշևի կարծիքով, ընտրություններից հետո կարող են ակտուալ դառնալ հաղորդակցական, աշխարհաքաղաքական խնդիրները: <Օրինակ՝ <Կովկաս> նավահանգիստի հնարավոր փակումը, որով անցնում է դեպի Հայաստան բեռների մեծ մասը, ինչպես նաև Իրանի շուրջ աշխաչհաքաղաքական իրավիճակը, կարող են, ինչպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է նշել, փակ կղզու վերածել հանրապետությունը: Նա չի բացառել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ նոր իրողությունների ի հայտ գալը, ինչի մասին տարածաշրջան այց ընթացքում ակնարկել է Թրամփի ազգային անվտանգության հարցերի գծով խորհրդական Ջոն Բոլթոնը:
Այս պայմաններում, ինչպես նշել է փորձագետը, Հայաստանի նոր իշխանությունները պետք է ամեն բան անեն՝ դուրս բերելու հայ-ռուսական հարաբերությունները քաղաքական տուրբուլենտությունից: