Արմինֆո.Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին կայցելի Բեռլին: ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտի հայտարարության համաձայն, նույն օրը Հայստանի նախագահին կընդունի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, և տեղի կունենան բանակցություններ:
SWI հաղորդման համաձայն, Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը հավելել է, որ բանակցությունների ընթացքում անդրադարձ կլինի երկկողմ համագործակցությանը, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանում առկա իրավիճակին, ինչպես նաև միջազգային հարցերի: