Արմինֆո.Վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը՚ դաշինքում ընդգրկված «Քաղաքացիական պայմանագիր՚ կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է դաշինքի համամասնական ցուցակը, արձակուրդ է վերցրել` դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին լիարժեք մասնակցելու նպատակով:
«Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար՚, - նախօրեին «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: Նա նաև հաղորդել է, որ «Իմ քայլը՚ դաշինքի նոյեմբերի 26-ի նախընտրական հանդիպումները անցկացնելու են հետևյալ ժամանակացույցով. ժամը 11.00-ին` Թալինում, 13.30-ին` Մարալիկում, 15.00-ին` Արթիկում, 17.00-ին` Գյումրիի Վարդանանց հրապարակում: