


Արմինֆո.«Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացրեց երկրի առողջացման 50-քայլանոց ծրագիրը:
Ծրագրով, որը շնորհանդեսի ժամանակ ներկայացրեց «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, նախատեսում է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազում, ընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրում, Զինված ուժերում պայմանագրային ծառայության ներդրում, սահմանային ենթակառուցվածքների արդիականացում:
Նա նաև նշել է, որ ընտրություններին ՕԵԿ-ը կներկայանա մրցակցային թիմով: Միևնույն ժամանակ, Բաղդասարյանը նշել է, որ կուսակցության համար ընտրություններին մասնակցելու որոշումն ընդունելը հեշտ չէր, չնայած այն հանգամանքին, որ առաջին օրիցսատարել են հեղափոխական գործընթացներին երկրում: «Սակայն, 8 ամիս է անցել հեղափոխությունից, բայց նոր իշխանություններն արդեն հասցրել են հիասթափեցնել իրենց կադրային քաղաքականությամբ և նրանով, որայդպես էլ չեն ներկայացրել երկրի զարգացման ծրագիրը», - եզրափակել է Բաղդասարյանը:
Նշենք, որ Գելլապ Ինթերնեշնլ- ի կողմից անցկացված հարցման համաձայն, ՕԵԿ-ն առաջիկա ընտրություններում կստանա քվեների 0,1% -ը: Իսկ «հակառեյտինգ» անվանակարգում այս կուսակցությունը երկրորդն է:



