Արմինֆո. Հեղափոխությունից հետո հայրենադարձվել է ավելի քան 450 ընտանիք: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը՝ հավաստիացնելով, որ իրականում հայրենադարձներն ավելի շատ են, և ինքը խոսում է միայն այն ընտանիքների մասին, որոնք դիմել են Սփյուռքի նախարարությանը:
<Ամենից շատ Հայաստան են վերադարձել ՌԴ-ից, Իրանից և ԱՄՆ-ից: Այդ ընտանիքներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն>,- հայտարարել է նա: Բացի այդ, 2018 թվականին սփյուռքի նախարարություն է դիմել 930 սիրիահայ՝ 951 խնդրով. դրանցից 639-ը վերաբերել են բժշկական սպասարկմանը, 124-ը՝ բնակվարձի աջակցությանը, 52-ը` աշխատանքի տեղավորմանը, 38-ը՝ կրթական, 51-ը` փաստաթղթային, 47-ը` այլ խնդիրների: