Արմինֆո.Գերմանական KFW բանկը 23 մլն 208 հազար եվրո կտրամադրի Հայաստանին`Կենսաբազմազանության պահպանման և կայուն տեղական զարգացման դրամաշնորհային ծրագրի համար: Համաձայնագրի ստորագրման համապատասխան առաջարկը հաստատվել է նոյեմբերի 22-ին, կառավարության նիստում:
Ինչպես նշել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, ներկայացնելով դրամաշնորհային պայմանագիրը, միջոցները կուղղվեն ոչ միայն կենսաբազմազանության պահպանմանը, այլ նաև մարզերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը և տուրիզմի զարգացմանը:
Ըստ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, եթե Հայաստանը կարողանա հաջողությամբ ղեկավարել իր անտառտնտեսությունը, ապա «խելացի կառավարման» ֆինանսական օգուտը տասը անգամ ավելի է լինելու, քան անտառահատումից: