Արմինֆո. «Իմ քայլը՚ դաշինքի ցուցակում կան տնտեսագետներ, իրավաբաններ, ցուցակում ընդգրկվածների մի մասը մեծ քաղաքականությանը չի առնչվել: Նոյեմբերի 20-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու ցուցակն ավելի ընդգրկուն չէ, որում ներռաված լինեին տարբեր ոլորտների լավագույն մասնագետներ, Փաշինյանը հայտարարել է. «Եթե ներառենք լավագույն տնտեսագետներին և իրավաբաններին, ապա հետո կարող է պարզվել, որ նրանցից յուրաքանչյուրը, ինչպես հարիր է լավագույններին, ունի այս կամ այն հարցի լուծման իր տեսլականը, որը չի համընկնում մեր դիրքրոոշմանը, և 6 ամիս անց ստիպված լինենք անցկացնել նոր ընտրություններ՚: Փաշինյանը նաև նշել է, որ կարևոր է ունենալ քաղաքական կայունություն: «Ես չեմ ասում, թե մեր ցուցակը կատարյալ է, սակայն, հուսով եմ, որ լավագույն տնտեսագետներն ու իրավաբանները կարող են մասնակցել պետական կառավարման գործընթացին: Ամեն ինչ խորհրդարանով չի սկսվում և ավարտվում, կան բազմաթիվ այլ կառույցներ՚, - ընդգծել է նա: