Արմինֆո. Բելառուսը և Ադրբեջանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր «Զենքի և օդային պաշտպանության սարքավորումների մատակարարման ոլորտում փոխշահավետ երկկողմ համագործակցության զարգացման մասին»:
Հուշագիրը ստորագրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Մինսկ կատարած այցի շրջանակներում, Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև:
Նշենք, որ համաձայնագիրն ստորագրվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Երևանի և Մինսկի միջև դիվանագիտական սկանդալների ֆոնի վրա:
Հիշեցնենք, որ 2018 թվականի սկզբին նույնպես հերթական սկանդալն էր տեղի ունեցել Երևանի և Բելառուսի միջև, երբ հայտնի դարձավ, որ Բելառուսը Ադրբեջանին զենք է մատակարարում: