Արմինֆո.Հատուկ տեխնիկայով ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու և ճանապարհի լայնացման աշխատանքների համար Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը մինչև ժամը 14։00 փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, ձյան տեսքով տեղումները դադարել են, և ճանապարհի լայնացման նպատակը նաև բեռնատարների երթևեկն ապահովելն է։ Ռուսական կողմում առկա է տրանսպորտային միջոցների հերթ։