Արմինֆո.Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է նոյեմբերի 18-ից 21-ը Դուբայում (ԱՄԷ) անցկացվող Ինտերպոլի 87-րդ գլխավոր ասամբլեայի աշխատանքներին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից, նախատեսվում են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ Ինտերպոլի գլխավոր քարտուղարի, ԻԻՀ, ԱՄԷ ՆԳ նախարարների եւ մի շարք այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության՝ թրաֆիքինգի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ այլ հարցեր։