Արմինֆո. Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնակատար Լեյլա Աբդուլաևան: Նրա ասելով, նոտան հղվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ: Աբդուլաևայի ասելով, Ադրբեջանը Ֆրանսիայի այդ քայլը գնահատում է որպես «օկուպացիոն ռեժիմի խրախուսում՚:
Հավելենք, որ Բակո Սահակյանի Ֆրանսիա այցը զայրույթ է հարուցել Բաքվում: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել է, թե այդ այցը Բաքվին ստիպում է վերանայել Փարիզի հետ հարաբերությունները: Փարիզն, իր հերթին, հայտարարել է, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունը և ոչ մի հարաբերություն չունի նրանց հետ, ովքեր ներկայանում են որպես ԼՂՀ ղեկավար: