Արմինֆո. «Սասնա Ծռեր՚ կուսակցությունն ավտոերթ է իրականացնում դեպի Արցախ: Ինչպես նշված է Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում, ավտոերթը նվիրվում է Իգոր Մուրադյանի հիշատակին
«Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միացնելու նպատակը որպես համահայկական օրակարգի գերակա հարց ամրագրելու համար կազմակերպված ավտոերթը նվիրվում է Արցախյան ազգային-ազատագրական շարժման և միացման գաղափարի ռահվիրա, քաղաքագետ և ազգային-քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի պայծառ հիշատակին՚, - ասվում է հաղորդագրությունում։