Արմինֆո. Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ոչ մի հարաբերություն չի պահպանում իրենց դրա ղեկավար համարողների հետ:
Այդ մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին՚` վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ: «Որպես Մինսկի խմբի համանախագահ` Ֆրանսիան աշխատում է խաղաղ և հաստատուն լուծում գտնելու ուղղությամբ և անաչառ կատարում է միջնորդի իր առաքելությունը՚, - լրագրողներին ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը` պատասխանելով Բակո Սահակյանի Ֆրանսիա այցին առնչությամբ Ադրբեջանի բողոքների վերաբերյալ հարցին: