Արմինֆո. Մի շարք զինծառայողներ զինվորական ծառայությունից ազատվել են կամ նկատողություններ են ստացել Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ առնչությամբ, որի հետևանքով 4 զինծառայող զոհվեց: Այդ մասին ասվում է «Ֆեյսբուքում՚ ՊՆ մամլուլի քարտուղար Արծրուն Հովհաննիցյանի էջում զետեղված հաղորդագրությունում:
«ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը վերջին դեպքի կապակցությամբ։
Զինվորական Ծառայությունից ազատել
1. 1ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ.
2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա.
3. ՀՀ ՊՆ N զորամասի 4րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Կապիտան Շ. Ա.
4. ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ.
Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին:
1. ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար ավագ լետենանտ Ս.Թ.
2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատանկային ծառայության պետ Մայոր Գ.Չ.
Խիստ նկատողություն
1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ-հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Շ.
2. ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետռհրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապե Պ. Ա.
Նկատողություն` ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե. Գ.՚, - գրել է ՊՆ մամուլի քարտուղարը, հիշեցնելով, որ այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական հնարավոր պատասխանատվությունից։
Նոյեմբերի 7-ին, ժամը 12-ին մոտ Հայաստանի ՊՆ բեռնատարը վթարի էր ենթարկվել Գորիս-Քուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում, ինչի հետեւանքով զոհվել էր 4 զինծառայող, մի քանիսը վիրավորվել են: ՃՏՊ հետեւանքով զոհվել են զինծառայողներ 1998 թ. ծնված Հայրապետ Նաիրյանը, 1998 թ. ծնված Հրանտ Գասպարյանը, 1998 թ. ծնված Էդգար Հունանյանը, 1998 թ. ծնված Դավիթ Մելքոնյանը: Տուժածներին տեղափոխել են Գորիսի եւ Սիսիանի հիվանդանոցներ: ՊՆ հաղորդման համաձայն, մեքենայում եղել է 26 մարդ: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեում` ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով: