Արմինֆո.Հայաստանում Beeline-ը մասնակցում է կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության 2018 թ-ի ծրագրին, որը կազմակերպվել է ամերիկյան դեսպանատան կողմից՝ ձեռներեցության համաշխարհային շաբաթվա (Global Entrepreneurship Week - GEW) միջոցառումների շրջանակում:
Ինչպես տեղեկացրել է Ընկերության մամուլի ծառայությունը, միջոցառման ընթացքում ընկերությունները ներկայացում են ներկայումս պահանջված մասնագիտությունները, տեղեկացնում են մասնակիցներին, թե ինչ հմտություններ և գիտելիքներ են պահանջում իրենց մոտ աշխատանքի համար դիմող թեկնածուներից։
«Մենք ապրում ենք արագ կատարվող փոփոխությունների դարում, և աշխատաշուկայում նույնպես իրավիճակը կարող է փոխվել հաշված ամիսների ընթացքում։ Դրա համար խորհուրդ ենք տալիս բոլորին շատ ուշադիր հետևել զարգացման միտումներին, մշտապես զբաղվել ինքնակրթությամբ և կատարելագործել սեփական հմտությունները, որպեսզի կարողանան մրցունակ լինել և լավ աշխատանք ունենալ», - նշեց Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ միջոցառման շրջանակում նախատեսված է անցկացնել ձեռնարկատիրական և մասնագիտական լաբորատորիաներ, աշխատանք փնտրողների համար թրեյնինգներ` ըստ մասնագիտության աշխատանքային կենսագրական կազմելու և աշխատանքային հարցազրույցի ներկայանալու թեմաներով, ինչպես նաև կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառ:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: