Արմինֆո.Ազգբյին ժողովը նոյեմբերի 16-ի լիակազմ նիստում տապալել է ավելի վաղ քննարկված 12 օրինագծերից 11-ի ընդունումը:
Տապալվել են, մասնավորապես, «Պետական կառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին՚ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական հատուկ պաշտպանության ենթակա անձանց անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚, «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Արհմիությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը: Իսկ «Վիճակախաղերի մասին» օրենքի ուժը կորցրած ճանաչելու մասին օրինագիծը քվեարկության չի դրվել, քանի որ դրա հեղինակը` ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, այն հանել է քվեարկությունից:
Ընդունվել է միայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը վերաբերում է տեսախցիկների քանակի կրճատմանը եւ երթևեկության կանոնների խախտումների բալային համակարգի կիրառմանը: