Արմինֆո.ՄԻՊ աշխատակազմը փաստահավաք առաքելություն է իրականացրել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում, որոնք տուժել է Ադրբեջանի Զինված ուժերի գնդակոծություններից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Տաթոյանը `մամուլի ասուլիսում ներկայացնելով 2018 թվականի սեպտեմբերին սահմանամերձ գյուղերի գնդակոծման մասին զեկույցը:
Նա ընդգծել է, որ այս տարվա սեպտեմբերին գնդակոծության ենթարկված սահմանամերձ գյուղերում տեղեկատվություն հավաքելու նպատակը, առաջին հերթին, այդ բնակավայրերում ստեղծված իրավիճակի արտացոլումն էր: «ՄԻՊ աշխատակազմի բոլոր գործողությունները նպատակաուղղված էին, բացառապես, սեպտեմբերին մի քանի օր գնդակոծության ենթարկված քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը: Մեր կողմից իրակնացված հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ ադրբեջանական զինված ուժերի թիրախը եղել է խաղաղ բնակչությունը, քանի որ գնդակոծվել են դպրոցներ, մանկապարտեզներ, ՏԻՄ շենքեր, ինչպես նաև նաև խաղաղ բնակիչների տներ՚, - նշել է Թաթտոյանը, ընդգծելով, որ գնդակոծություններն իրականացվել են, հիմնականում, ցերեկային ժամերին, երբ քաղաքացիական բնակչությունը հատկապես ակտիվ է:
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ տեղեկատվությունը հավաքվել է այդ համայնքների բնակիչների ահազանգերի հիման վրա: Նա ընդգծել է, որ տեղեկատվության հավաքման ընթացքում ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները զրուցել են գյուղացիների հետ, հետազոտել են գնդակոծության ենթարկված օբյեկտները, անցկացրել հարցումներ: «Ես ուզում եմ նշել, որ սահմանամերձ գյուղերի այցելության ժամանակ մենք զբաղվել ենք ոչ միայն գնդակոծությունների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելով, այլեւ քննարկել ենք այդ բնակավայրերի համար օրակարգային սոցիալական հարցեր: Մենք քննարկում ենք այդ հարցրը, այդ մասին իրազեկում կառավարությանը, և այդ հարցերը ժամանակի ընթացքում լուծվում են: Մասնավորապես, մենք բարձրացրել ենք նպաստների, ջեռուցման, չօգտագործվող հողերի օգտագործման հետ կապված հարցեր », - նշել է մարդու իրավունքների պաշտպանը:
Թաթոյանը նշել է, որ այս դեպքում էլ խախտվել են նաև հասարակության առավել խոցելի խմբերի` երեխաների, տարեց մարդկանց, կանանց եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները: Օմբուդսմենի ասելով, խախտվել է նաեւ քաղքացիների սեփականության իրավունքը, քանի որ գնդակոծության են ենթարկվել նաև բնակելի շենքերը: Նա նաեւ ընդգծել է, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը ներառվել են Google քարտեզում:
Օմբուդսմենն ընդգծել է, որ զեկույցը կներկայացվի Ազգային ժողով, քանի որ պատգամավորները հնարավորություն ունեն բարձրացնելու այդ հարցերը միջազգային հարթակներում, ԱԳՆ-ում եւ մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններում:
Թաթոյանն ընդգծել է, որ ՄԻՊ զեկույցը նպատակ ունի միջազգային հանրությանը ներկայացնել սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակը: Նրա հավաստմամբ, զեկույցը հիմնված է օբյեկտիվ փաստերի վրա եւ հետապնդում է միայն մեկ նպատակ` մարդու իրավունքների պաշտպանություն: Այն կապ չունի քաղաքականության կամ կառավարության հետ: Բոլոր տեղեկությունները եւ տեղեկատվությունը հավաքվել են այդ բնակավայրերի այցելության հիման վրա», - եզրափակել է Թաթոյանը: