Արմինֆո. Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս լոյալության հերթական ակցիայով. գործարկված CashBack ակցիայի հնարավորություններից կարող են օգտվել Բանկի՝ ուսանող քարտապանները: Այս մասին տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը:
«Ակցիայի շրջանակներում՝ նոյեմբերի 16-18-ը, Բանկն իր ուսանող հաճախորդներին առաջարկում է կատարել անկանխիկ գնումներ Բանկի «Ուսանողական», Visa ISIC, ինչպես նաև «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի շրջանակում տրամադրված պլաստիկ քարտերով, վճարել Կոնվերս Բանկի POS տերմինալներով և ստանալ գործարքի/ների գումարի 25 տոկոսի չափով հետվերադարձ», - նշում է աղբյուրը, հավելելով, որ այս տարի, ընդհանուր առմամբ, հաճախորդներին հետ է վերադարձվել ավելի քան 10 մլն ՀՀ դրամ:
Բանկում նշել են նաև, որ վաղը՝ նոյեմբերի 16-ին կամփոփվեն ուսանողների համար գործարկված «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի արդյունքները: Դրա շրջանակներում՝ Բանկի քարտերով 100 հազար և ավելի դրամ գումարի չափով անկանխիկ գնումներ կատարած ուսանողները կստանան նվերներ, ինչպես նաև Բանկի հիփոթեքային վարկավորումից արտոնյալ պայմաններով օգտվելու ու Կոնվերս Բանկում պրակտիկա անցնելու հնարավորություն:
Նշենք, որ «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի հնարավորություններից կարող են օգտվել Ուսանողական վարկավորման ծրագրում ներառված ԲՈՒՀ-երի ուսանողներ, «Այբ» և «Շիրակացի ճեմարան» կրթահամալիրների 12-րդ դասարանի չափահաս աշակերտները և շրջանավարտները: Ակցիայի շրջանակներում՝ մինչև դեկտեմբերի 30-ը, շահառուներին 36 ամիս մարման ժամկետով և 15 տոկոս տարեկան դրույքաչափով վարկային սահմանաչափով Mastercard Standard պլաստիկ քարտ կտրամադրվի` առանց սպասարկման վճարի:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`«Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական թիվ 17 տեղեկագրի, Կոնվերս Բանկն իր ակտիվ քարտերի, ինչպես նաև Visa և MasterCard քարտերի թվով գտնվում է առաջատարների հնգյակում: 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թիվն ավելացրել է 31.1%, մինչև 206.4 հազար: Բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թվում Visa քարտերը կազմել են 27.8% (տարեկան աճը`21.3%, 57.3 հազ.քարտ): Կոնվերս բանկի պլաստիկ գործարքների ծավալը 2017 թվականին ավելացրել է 59,3%, կազմելով 320,7 մլրդ դրամ, զբաղեցնելով առաջին տեղը շուկայում: 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Բանկն ուներ 119 բանկոմատ և 927 սեփական POS-թերմինալ:
Հիշեցնենք, որ Կոնվերս բանկը գործում է հայկական շուկայում 1996 թվականի սեպտեմբերից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթսե ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթե Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Բանկն ունի 34 մասնաճյուղ, որից 13-ը գտնվում է Երևանում, 20-ը `Հայաստանի մարզերում և 1-ը` ԼՂՀ-ում: