Արմինֆո.Մենք պատրաստվում ենք խորհրդարան մտնել՝ պաշտպանելու թավշյա հեղափոխության գաղափարները, թույլ չտալու հին ռեժիմի վերադարձը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայարարել է <Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ> կուսակցության ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նա նշել է, որ քարոզարշավւ ընթացքում կուսակցության ներկայացուցիչները կայցելեն Հայաստանի մարզեր՝ ծանոթանալու ամենահրատապ խնդիրներին և կազմելու դրանց լուծելու ծրագիր: <Մենք ամբողջ ժողովրդի կուսակցությունն ենք՝ գյուղացիների, աշխատավորների, գիտնականների, այսինքն՝ Հայաստանի բոլոր քաղաքացիների: Պաշտոնապես քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին, բայց մենք արդեն սկսել ենք ներկայացնել մեր կուսակցությունը ասուլիսիների և հարցազրույցների միջոցով, որպեսզի բնակչությունն իմանա, թե ինչ ենք մեզանից ներկայացնում: Մենք արդեն բավական շատ ընտրողներ ունենք, ովքեր հասկանում և գնահատում են մեր գաղափարները: Ուզում եմ ընդգծել, որ մենք այլընտրանք ենք կառավարությանը, և պետք չէ հիմա բոլորին բաժանել ընդդիմության և իշխանության>,- ընդգծել է Շիրինյանը՝ նշելով, որ խորհրդարան անցնելու դեպքում կուսակցությունը կուղղորդի իշխանությանը, եթե այն շեղվի –ճանապարհից, և կպաշտպանի թավշյա հեղափոխության գաղափարները:
<Պետք է ձևավորել այնպիսի խորհրդարան, որտեղ կլինեն՝ աջեր, ձախեր և կենտրոնամետներ, այլ ոչ թե՝ իշխանություն և ընդդիմություն: Մենք ցանկանոմ ենք կոտրել արատավոր շրջանակը, որը կար Հայաստանում, և հրաժարվել այնպիսի երևույթներից, ինչպես՝ նախընտրական կաշառքի բաժանումը, իշխանության մարմիններում բարեկամներին աշխատանքի տեղավորելը և այլն: Ինչ վերաբերում է մեր տնտեսական ծրագրին, մենք աջակցում ենք սոցիալ-շուկայական տնտեսությանը: Հանդես ենք գալիս նաև արդյունաբերական հատվածի վերականգնման օգտին>,- ընդգծել է քաղաքագետ: Նա նաև հայտարարել է, որ իրենք ցանկանում են զարգացնել երկրի մշակութային արժեքները և վերածնել հայկական բարձր մշակույթը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ