


Արմինֆո. ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարությանը կհատկացնի 270 միլիոն 858 հազար դրամ՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար:
Ըստ հիմնավորման՝ հիմնանորոգման կարիք ունեն «Վարդաշենե ՔԿՀ-ի արտաքին ջրահեռացման համակարգը, «Նուբարաշենե ՔԿՀ-ի արտաքին ու ներքին ջրահեռացման ցանցը, «Սևանե ՔԿՀ-ի արտաքին ջրահեռացման ցանցը: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ 10 տարուց ավելի է այդ ՔԿՀ-ներում կապիտալ վերանորոգումներ չեն կատարվել:



