Արմինֆո. Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար այժմ փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։
Ինչպես տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է։ Ըստ որում, դիվանագիտական առաքելությունում վարորդներին հորդորել են երթևեկել միայն ձմեռային անվադողերով